[:hy]
Ասիական խոհանոցը մեծապես տարբերվում է եվրոպական խոհանոցից իր խոհարարական յուրահատուկ մոտեցմամբ։ Ասիական երկրների խոհարարական արվեստի մեջ ինչպես նմանություններն են շատ, այնպես էլ տարբերությունները։
Ճապոնական ուեստները բավականին թեթև են և հեշտ են մարսվում, ի տարբերություն չինականի։ Ճապոնական ուտեստների մեջ առաջնային դեր ունեն ձկնատեսակները, հատկապես հում վիճակում, հավի և տավարի միսը, ավելի քիչ են օգտագործում համեմուքներ և յուղեր։
Չինական խոհանոցը, կարելի է ասել, ճապոնակնի հակապատկերն է։ Չինացիները մեծ կարևորություն են տալիս ուտեստների տեսքին, ձևավորմանը, անվանումներին, որոնք պետք է լինեն «ուրախ», նրանք շատ են օգտագործում համեմունքներ և խոտաբույսեր, ուտեստենրին յուրահատուկ համեր տալու համար։ Բրինձը և լապշան անբաժանելի մասին են խոհանոցի, մսեղենից՝ տավարի և խոզի միսը։ Ի տարբերություն ճապոնացիների, չինացիներն ավելի շատ են օգտագործում յուղեր և տապակած ուտեստներ, ուստի իրենց ուտեստներն այդքան էլ առողջարար և դիետիկ չեն համարվում։
Երկու երկրների խոհանոցներում էլ մեծ նշանակություն են տալիս թեյին, հատկապես ճաշելուց հետո, քանզի այն նպաստում է սննդին հեշտ մարսվել ։ Ճապոնացիները նախընտրում են կանաչ թեյը, իսկ չինացիները՝ սև։
[:]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.

Menu