[:hy]
Սիրելի՛ հյուրեր, Dragon Garden ռեստորանը սիրում է անակնկալներ մատուցել իր հյուրերին, այդ իսկ պատճառով մենք ստեղծել ենք կուտակային քարտեր, որտեղ Դուք կարող եք կուտակել գումար՝ Ձեր կատարած պատվերներից։ Մենք ցանկանում ենք ներկայացնել Ձեզ, թե ինչպես կարելի է ձեռք բերել քարտը և ծանոթացնել քարտի օգտագործման պայմաններին
Քարտերի տրամադրման կարգ
Եթե հյուրը քարտ չունի, ապա 30,000 դրամ և ավելի գնումներ կատարելու դեպքում մենք նրան տրամադրում ենք 10 % – անոց կուտակային քարտ։
Քարտը տրամադրելուց հետո 150․000 դրամ գնման շեմը անցնելուց հետո քարտը դառնում է 15%- անոց կուտակային, 250․000- ի շեմը անցնելուց հետո՝ 20%-անոց քարտ։
Քարտի պայմաններ՝
· Քարտատերը կարող է կուտակել բոլոր այն պատվերներից, որոնք կատարվել է տեղում ճաշակելու համար, առաքման դեպքում կուտակել հնարավոր չէ,
· Քարտատերը կարող է կուտակել իր քարտով միայն այն դեպքում, երբ անձամբ ներկա է,
· Քարտատերը կունենա մի շարք այլ առավելություններ, որոնց մասին ընկերությունը տեղյակ կպահի,
· Քարտատերը քարտը կորցնելու կամ վնասելու դեպքում կարող է ընկերությունից պահանջել նորը՝ պահպանելով միավորները,
· Քարտատերը իրավունք ունի ցանկացած պահի ծախսել իր կուտակած միավորները,
· Քարտատերը իրավունք չունի նվիրել կամ փոխանցել քարտի իրավունքները մեկ ուրիշին,
· Ընկերությունը ցանկացած պահի կարող է փոփոխությունների ենթարկել քարտի օգտագործման պայմանները,
· Քարտատերը ցանկացած պահի կարող է արտահայտել իր բողոքները և առաջարկները ընկերության մենեջերին կամ այլ ներկայացուցչի,
· Քարտատերը իրավունք ունի ցանկացած պահի տեղեկանալ քարտում կուտակած միավորների մասին։
[:]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.

Menu